Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

  1. Հարգելի Արամ, եթե մեքենան գրանցվելու է ՍՊԸ-ի անունով, այն մուտք է լինելու կազմակերպության հաշվեկշիռ։ Հետո օտարման ժամանակ առաջանալու են հարկային պարտավորություններ։ Իսկ հաշվետվություններից՝ հանձնելու եք գույքահարկի հաշվետվություն։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *