Անձը ծառայության համար և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ-ապրանքագիր

Nune.

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն հարկվում է շրջանառության հարկով: Ֆիզ. անձը ծառայության համար ինձանից և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ ապրանքագիր: Արդյո՞ք ես դրա համար կրկնակի շրջանառություն չեմ տալու: Խնդրում եմ պատասխանեք հնարավորիս շուտ, նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անձը ծառայության համար և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ-ապրանքագիր

  1. Կամ պետք է տաք մեկը, կամ մյուսը: Եթե կանխիկ է վճարում, պետք է տրամադրեք ՀԴՄ կտրոն, եթե չունեք ՀԴՄ սարք և կանխիկ է վճարում, ապա պետք է տրամադրեք հաշիվ-ապրանքագիր, ընդ որում էլեկտրոնային, և դրամարկղի մուտքի օրդեր: Իհարկե պետք է հաշվի առնեք նաև “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքը, համաձայն որի յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չպետք է գերազանցի 300 000 դրամը, իսկ ամսվա ընթացքում 3 000 000 ՀՀ դրամը:

    0
  2. Հարգելի Նունե, իմ կարծիքով, կարող եք տրամադրել և՛ մեկը, և՛ մյուսը՝ հաշիվ-ապրանքագրի մեջ նշում կատարելով ՀԴՄ կտրոնի վերաբերյալ: Իհարկե հետագայում կարող է կամերալ արձանագրություն գալ՝ կապված հաշվետվությունների և ՀԴՄ / հաշիվ-ապրանքագրերի շրջանառությունների անհամապատասխանության հետ, այդ ժամանակ պետք է բացատրություն գրեք:

    0
    1. Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար, իսկ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի վրա տեղ կա՞ նշում անելու:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *