Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության

Անահիտ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության

  1. Կա նաև հետևյալ տարբերակը. կարող եք դիմել առաջատար անշարժ գույքի գործակալություններին՝ նրանց հետ կնքելով պայմանագիր, որի շրջանակներում իրենք և՛ վարձով տալը կապահովեն, և՛ Ձեր փոխարեն որպես հարկային գործակալ եկամտային հարկի վճարումները կիրականացնեն, իհարկե դրա համար իրենք իրենց միջնորդավճարը կվերցնեն:

    0
  2. Վերոնշյալ մեկնաբանություններին ավելացնեմ նաև, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ պետք է ներկայացնեք (բացառապես էլեկտրոնային եղանակով) մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը։

    0
  3. Վարձույթի պայմանագրով բնակարանը վարձակալության հանձնող կամ հյուրանոցային ծառայություններ տրամադրող սեփականատերը հարկային պարտավորությունների իրականացման համար պետք է գրանցվի իրավաբանական անձանց ռեեստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ այլ իրավաբանական անձ: Այդ ժամանակ արդեն այդ անձը կդիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ հարկային ռեժիմի ընտրության ինքնուրույն իրավունքով, այդ թվում առավել ռացիոնալ՝ 5 %-ի չափով շրջանառության հարկի։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *