Աշխատանքային պայմանագիրը լուծելիս

ՍԵՎԱԿ.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ կատարվել է վերջնահաշվարկ (որում ներառված են աշխատավարձի և չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդի գումարները): Այս դեպքում արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում փաստացի աշխատած ժամանակահատվածին ավելացնել չօգտագործած ամենամյա վճարովի արձակուրդի օրերը:
s.aghabekyan շնիկ mail.ru

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատանքային պայմանագիրը լուծելիս

  1. Գրքույկում գրվում է ազատման հրամանի ամսաթիվը, ավելի ճիշտ թե հրամանում ինչ է գրված, ազատել ամսի …-ից: Հրամանը պետք է ճիշտ գրել: Չօգտագործած օրերը չի գումարվում ստաժին, դրա համար էլ կոչվում է փոխհատուցում: Եթե աշխատողը ուզում է, որ այն գումարվի, ապա նախ պետք է գնա արձակուրդ, հետո նոր ազատվի: Այդ դեպքում բնականաբար փոխհատուցում չի վճարվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *