Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Գայանե.

Հարգելի գործընկերներ, կենսաթոշակառու աշխատակցի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրի ժամկետը լրացել է: Այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին տրվել է հրաման և կազմվել է լրացուցիչ համաձայնագիր, որը կցվել է պայմանագրին: Արդյո՞ք դա բավարար է: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

  1. Հարգելի Գայանե,
    ի պատասխան վերոնշյալ Ձեր հարցի, նշեմ, որ եթե լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է ի լրացումն պայմանագրի, ապա բավարար է: Այսինքն, “լրացուցիչ համաձայնագիր” ասվածը, ինքն իրենով (իրավական առումով) համարվում է պայմանագիր (ՀՀ Քաղ. օր. համաձայն), չնայած որ վերնագիրը “ՊԱՅՄԱՆԱԳԻՐ” գրելու փոխարեն գրվել է “ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ”, և ամենակարևորն է, որ կնքված լինի այնպես, ինչպես կնքվել է պայմանագիրը:
    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 53 80 86 կամ 077 606 605:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *