Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ:

Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

  1. Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն հարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում եկամտահարկի վճարումը և հայտարարագրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

    ՀՀ եկամտահարկի 31.1-րդ հոդվածի համաձայն՝
    Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

    Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:

    6. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը՝ դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:
    7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը. բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
    8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից՝ եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:

  2. Գործատուների համար սահմանված ժամկետներում, այսինքն՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը, աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *