Աշխատավարձի հաշվարկ հիվանդաթերթիկ ներկայացնելու դեպքում

Ani.

Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ: Հունվար ամսվա մեջ ներկայացրել եմ բուլետեն 9 օր: Իմ գործատուն ասում է, որ հունվար ամսվա մեջ հաշվարկվում է 15 աշխատանքային օր, այսինքն բուլետենից բացի ինձ վարձատրել է 6 օրվա համար: Բայց եթե ես բուլետին չներկայացնեի, ինձ կվարձատրեր ամբողջ ամսվա համար, այսինքն մինչև հունվարի 7 -ը ես չեմ վարձատրվել ի տարբերություն իմ կոլեգաների, որոնք նույնպես չեն աշխատել, քանի որ եղել են տոն օրեր, բայց վարձատրվել են: Խնդրում եմ ինձ օգնեք, իմ գործատուն ճի՞շտ է, թե՞ ոչ` ինձ վարձատրելով 6 օրվա համար: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատավարձի հաշվարկ հիվանդաթերթիկ ներկայացնելու դեպքում

  1. Ձեր գործատուն միանշանակ սխալ է: Պետք է Ձեզ տրամադրվի բյուլետեն՝ ներկայացված օրերի քանակով, իսկ մնացած օրերի համար աշխատավարձ:

    0
  2. Անի ջան, ուրեմն իմացեք, դուք քանի օր աշխատել եք, այդքան օրվա համար պետք է վարձատրվեք որպես աշխատավարձ, իսկ անաշխատունակության թերթիկում նշված օրերից կվճարվի միայն աշխատանքային օր համարվող օրերի համար, ընդ որում առաջին օրը չի վճարվում: Այսպես, եթե ձեր հիվանդաթերթիկը վերջացել է հունվարի 7-ին, ապա Ձեզ պետք է վճարվեր Ձեր ողջ աշխատավարձը, քանի որ հունվարը ուներ 15 աշխատանքային օր, որը սկսվում էր 8-ից և դուք փաստորեն աշխատել եք 15 օր: Եթե հիվանդաթերթիկը այլ օր է փակվել, ապա Դուք կարող եք հաշվել թե քանի օր եք փաստացի աշխատել, Ձեր դրույքը բաժանեք 15-ի և բազմապատկեք փաստացի աշխատած օրերի քանակով, իսկ հիվանդաթերթիկից հաշվեք քանի օրն է աշխատանքային և բացի 1-ից, մնացածի համար նույնպես պիտի վճարվեք միջին աշխատավարձով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *