22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Նելլի: Համատեղության աշխատանքի դեպքում, ինչպես Դուք նշեցիք, հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպվում և հիմնական և համատեղությամբ պաշտոնների համար: Ինչ վերաբերում է քաղաքացիաիրավական պայմանագրին, ապա դրանով աշխատանքային հարաբերություններ չեն կարգավորվում և այն չի նախատեսում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, որը սահմանված է աշխատանքային օրենսգրքով և տարածվում է աշխատանքային հարաբերությունների վրա:

Իր հերթին “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, “Նպաստի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք