Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Լիլու.

1. Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ամբողջ ամսվա, և այն շարունակվում է հաջորդ ամիս, արդյո՞ք 2-րդ բուլետենի հաշվարկի ժամանակ նորից պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուն, մնացածը սոցի հաշվին, թե՞ արդեն 1-ինից դրանք արվել է:
2. Բյուլետենի հաշվարկի ժամանակ արձակուրդայինի ամիսը մտնում է հաշվարկի մեջ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

  1. Լիլու ջան, կարդացեք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի 22-րդ հոդվածը
    2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:
    Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
    Իսկ հիվանդաթերթիկի հաշվարկման ժամանակ անկախ նրանից 1 ամսվա մեջ է, թե 2 ամսվա չի վճարվում 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին է, մնացածը սոցի )

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *