Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր.

Բարև Ձեզ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից:
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

  1. Ձեր կարծիքի հետ համաձայն եմ, սակայն ՀՀ աշխ. օրենսգրքրի 168 հոդվածը հստակ սահմանում է. Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

    Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

    0
  2. Իրինա, կներեք, բայց չհասկացա: Դուք նկատի ունեք չօգտագործած արձակուրդայինները չվճարել, փոխարենը տեղափոխել ազատման օ՞րը:
    Ինձ պարզապես հետաքրքիր է, չօգտագործած ամենամյա արձակուրդները պետք է հաշվի առնել միայն 2005 թ-ից հետո ընկած տարիների համար, թե՞ ոչ:

    0
  3. Ձեր հարցի մեջ նշել եք ,որ աշխատողը ս/թ օգոստոսին ազատվում է աշխատանքից: Վերջնահաշվարկը կատարելիս չօգտագործված ամենամյա արձակուրդները պետք է հաշվի առնեք և վճարեք պարտադիր, բոլոր 7 տարիների համար (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 12):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *