Ապրանքի ձեռքբերում ոչ ռեզիդենտից

SONA.

Սիրելի գործընկերներ
ինձ մի հարց է հետաքրքրում,եթե ես ապրանք եմ ձեռք բերում ոչ ռեզիդենտից ,որն էլ ապրանքն ներմուծելու է,որն էլ ֆիզիկական է,իսկ վճարումն պետք է իրականցվի փոխանցումով,սա հիմք կարող է հանդիսանալ???և ոչ ռեզիդենտի համար վճարելու ենք արդյոք եկամտահարկ:
Կանխավ շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ապրանքի ձեռքբերում ոչ ռեզիդենտից

  1. ա.եթե ձեր նշած ոչ ռեզիդենտը օտարերկրյա քաղաքացի է և ապրանքը նա է ներմուծելու և մաքսազերծելու և դուք այդ ապրանքը ձեռք եք բերելու նրանից հհ տարածքում որպես նրա ապրանք, ապա
    1.եթե նա հհ-ում գրանցված է որպես ձեռնարկատիրական գործնեություն իրականացնող անձ, այսինքն հաշվառված է հարկային մարմնում և ունի հվհհ, ապա եկամտահարկ չի առաջանում(եթե կնքեք պայմանագիր համապատասխան ռեկվիզիտներով)
    2.եթե գրանցված չի որպես ձեռնարկատիրական գործնեություն իրականացնող անձ(չունի հվհհ), ապա պետք է հանդիսանաք հարկային գործակալ և պահեք հարկի պահում աղբյուրի մոտ 10% դրույքաչափով(գործարքի արժեքի)
    բ.եթե ապրանքը ներմուծվելու է որպես ձեր ապրանք, այսինքն թղթերով երևալու է, որ ապրանքը օտարերկրացուց ձեռք է բերվել մինչև հհ տարած ներմուծվելը, ապա եկամտահարկ չի առաջանում(դիտարկվում է որպես օտարերկրացու համար արտաքին տնտեսական գործնեություն, այսինքն մեր համար սովորական ներմուծում)

    0
  2. Աշոտ ջան, շատ շնորհակալ եմ, բայց մեր կազմակերպությունը բեռնափոխադրումներով է զբաղվելու, մենք ներմուծելու ենք ապրանքը, ինվոյս ենք տալու ոչ ռեզիդենտին, ինքը մեզ վճարելու է գումարը, էստեղ ինչ պարտավորություններ է առաջանալու?
    2 – ոչ ռեզիդենտից մենք ստանում ենք եկամուտ, ճիշտ եմ? Իրեն փոխարեն ես պետք է վճարեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը?
    3 – Եվ պետք է եռամսյակային հաշվետվություն տամ ոչ ռեզիդենտի շահույթի համար?
    Կանխավ շնորհակալ եմ:

    0
  3. Ոնց հասկացա ձեր կազմակերպությունը բեռնափոխադրողն է և օտարերկրացին է ներմուծում ապրանքը, իսկ դուք միայն փոխադրում եք և դրա համար ստանում եկամուտ: Այդ դեպքում քանի որ նա է ձեզ եկամուտ վճարելու և ոչ թե դուք նրան, ապա եկամտահարկ չի առաջանում:

    0
  4. Ոնց հասկացա, ձեր կազմակերպությունը պարզապես բեռնափոխադրողն է և ոչ ռեզիդենտի անունով ներմուծված ապրանքները հասցնելու է Հայաստան և դրա համար ստանալու է եկամուտ նրանից: Այդ դեպքում, քանի որ օտարերկրացին է ձեզ եկամուտ վճարում, այլ ոչ դուք նրան, ապա եկամտահարկ չի առաջանում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *