Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով

  1. Եթե ոչ ռեզիդենտը ներկայացրել է հաշիվ, որում առանձնացված տողով նշված չի, թե ծառայության որ մասն է բաժին ընկնում ՀՀ-ում, (և որը Ձեր օրինակում անհնար է առանձնացնել) ապա <> ՀՀ օրենքի 57 և 64 հոդվածների համաձայն շահութահարկը հարկային գործակալի կողմից պահվում է (Ձեր օրինակում) ընդհանուր գումարից 5% շահութահարկ…

    0
  2. Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգ,
    Օրինակ 2.
    Ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կնքված պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտը իրականացնում է ապրանքների անմիջական մատակարարում Աթենքից (Հունաստան) դեպի Երևան (Երևան): Բեռնային մաքսային հայտարարագրից հետևում է, որ այդ ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն ռեզիդենտի կողմից: Պայմանագրի համաձայն ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտին ներկայացված հաշիվ-ապրանքագրի (invoice) հիման վրա ռեզիդենտը ոչ ռեզիդենտին վճարում է 10000 ԱՄՆ-ի դոլար, որից`

    – 8000 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների դիմաց,

    – 1300 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների տեղափոխման համար,

    – 500 ԱՄՆ-ի դոլար` ապրանքների ապահովագրման համար,

    – 200 ԱՄՆ-ի դոլար` մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը մաքսային ձևակերպումների համար:

    Տվյալ դեպքում այդ գործունեությունից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները (10000 ԱՄՆ-ի դոլար) համարվում են արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:

    Սույն օրինակում` եթե ապրանքներ մատակարարող ոչ ռեզիդենտին վճարվում է միայն ապրանքների արժեքը և մինչև Հայաստանի Հանրապետության տարածք հատելը մաքսային ձևակերպումների համար փոխհատուցում, իսկ ապրանքների տեղափոխումը և ապահովագրումը իրականացվել է այլ ոչ ռեզիդենտի (ոչ ռեզիդենտների) կողմից, ապա որպես արտաքին տնտեսական գործունեություն համարվելու է միայն ապրանքներ մատակարարող ոչ ռեզիդենտի ստացված եկամուտը (8200 ԱՄՆ-ի դոլար):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *