Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

Արփինե.

Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % – 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։

5 մեկնաբանություն - “Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

  1. Այո, բայց ուշադիր եղեք, ծախսագրվում են միայն ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթորեն հիմնավորված ծախսերը:

    1. Մերսի շատ, էդ մասով խնդիր չկա փաստաթղթով ձեռք բերված ապրանք է, մի մասն էլ ներմուծված։

  2. Այլ հարկեր չի վճարվում, եթե դրոշմավորման կամ դրոշմապիտակավորման, բնապահպանական հարկով հարկման ենթակա ապրանքներ չեք ներմուծում:

      1. Շատ լավ, այո, շրջ. հարկը այն չափով, ինչպես գիտեիք, գրանցված աշխատողներ չունե՞ք, եթե կան նրանց պահումներն էլ իրենց աշխատավարձից պետք է կատարվի:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *