Առևտրի խանութի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Առևտրի խանութի վերաբերյալ

  1. Անի ջան սկսենք նրանից, որ Ա/Ձ իրավաբանական անձ չի համարվում: ԱԱՀ ի փոխարեն վճարվում է եկամտահարկ, 2-10% սահմաններում, կախված քո ծախսերի ապահովումից, այսինքն ՓՄՁ կոչվածով եք աշխատելու:Ներկայացնելու ես եկամտահարկի եռամսյակային հաշվ., եկամտահարկ տարեկան, սոցի եռամսյակային եթե աշխատողների թիվը պակաս է մինչև 5, եթե ավել են ապա ամսեկան: Այսքանը Անի ջան: Հա մեկ ել եթե երեվանում ես, ապա վիճ. վարչություն. հետո աշխատանքային տեսչություն և սոց. ապ. պետական հիմնադրամի հաշվետվությունները:

    0
  2. Իսկ այդ 3 հաշվետվությունները երբ եմ ես հանձնում, ինչ հաճախականությամբ, թե մեկ անգամ եմ տալիս նման հաշվետվություն? Նաև ԱՁ-ն բացել ենք դեկտեմբերի կեսերին, բայց խանութը ՀԴՄ-ն ստացել է հունվարի կեսերին, այդ դեպքում ես ԱՁ-ի համար 5000 դրամ մուծում եմ, թե գործելու ամսվանից եմ սկսում մուծել???

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *