Արդյո՞ք անհրաժեշտ է հրաման գրել անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով և հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա համար անաշխատունակության թերթիկ է բացվել, այս դեպքում նրա համար հրաման պե՞տք է գրվի, թե՞ հրամանը գրվելու է անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու դեպքում, և ինչպե՞ս է տաբելում նշվելու այդ աշխատողի բացակա օրերը: Եվ քանի՞ տոկոսով է վճարումն իրականացվելու:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք անհրաժեշտ է հրաման գրել անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում

  1. Հրաման ինչի՞ համար եք գրելու, որ մարդը հիվանդ է: Ոչ մի հրաման չեք գրում, բացակա եք դնում այդ օրերին, հետո բերում է անաշխատունակության թերթիկ հաշվում եք և վճարում:

  2. Տաբելում նշում եք բացակա, երբ կբերի բյուլետենը, այն կհաշվարկեք ըստ կարգի ու կվճարեք: Որևէ հրաման չի կազմվում:

  3. Տարբերություն չկա, թե ինչ հիվանդության համար է հատկացվում անաշխատունակության թերթիկ։ Երբ աշխատողը բացակայում է՝ տաբելում դրվում է բացակա “Բ”։ Հրամանագրել պետք չի։
    Առաջին օրը չի վարձատրվում, երկրորդ օրվանից սկսած 5 օր հաշվարկում և վճարում եք գործատուի հաշվին, մնացած օրերի համար վճարում է գործատուն՝ պետության հաշվին։

  4. Ոչ մի հրաման չեք գրում, բյուլետեն բերում է ըստ դրա հիման վրա վարձատրում եք 2-րդ օրվանից, վճարում եք, 5 օրը՝ գործատուի հաշվին, իսկ հաջորդ օրվանից սկսած պետության հաշվին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *