Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

  1. Այո, այս դեպքում առաջանում են հարկային պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով: Պարտավորություններ չեն առաջանա միայն ապրանքի գովազդման հետ կապված բուկլետներ, բացիկներ և այլն բաժանելու դեպքում:

    0
  2. Իսկ ԱԱՀ մասով հարկվող շրջանառություն կհամարվի համաձայն 8-րդ հոդվածի 6-րդ կետի որոշված 80 տոկոս մեծությունը, թե՞ ինչպես:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *