Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝

1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը:

2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

  1. Դուք այս տարի պետք է ներկայացնեիք եռամսյակի համար ԱԱՀ-ի հաշվետվություն և 2015թ.-ի համար տարեկան եկամտային հարկի հաշվարկ, իսկ արդեն մյուս տարի՝ մինչև ապրիլի 15-ը, պետք է տարեկան եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնեք, բայց արդեն 117 ձևը:

    0
  2. Հարգելի Լիաննա, խոսքը գնում է կազմակերպության մասին, իսկ եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնում են ԱՁ-ները:

    Հարգելի Սամվել, ոչ, 2015թ. համար շահութահարկի պարտավորություն չի առաջանում, եթե իհարկե 2015թ. ներկայացրել եք շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը:

    0
  3. Հավելեմ Կարենի ասածին՝ գոյություն ունեն մի շարք գործունեության տեսակներ, որոնք, անկախ շրջանառությունից կամ այլ նախապայմաններից, հարկվում են միանգամայն ԱԱՀ և շահութահարկ հարկման դաշտերով, օրինակ՝ այլ կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարումը և այլն: Եթե տվյալ գործունեության ցանկից և որևիցե մեկը չունեք, ապա միայն շրջանառության հարկով եք հարկվելու:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *