Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

5+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

  1. Պայմանների փոփոխությունը պետք է հստակ հիմնավորեն: Որպես կանոն պետք է վճարել արձակման նպաստ և վերջնահաշվարկ /եթե դուք օգտագործել եք արձակուրդը, ապա այս դեպքում դա չի տրվում է/: Թեժ գիծ 114

    1+
    1. Շնորհակալություն։ Իսկ օրինակ իմ դեպքում, որ հյուրանոցում հյուրերը քիչ են կապված covid 19-ի հետ, ու առկա են ֆինանսական խնդիրներ, այդ ամենը բավական հիմքե՞ր են աշխատանքային պայմաները փոփոխելու ու հիմնվել գլխավոր տեքստում նշված հոդվածներին:

      0
  2. Վերջնահաշվարկում ընդգրկվում են բոլոր հասանելիք գումարները ու կատարվում պահումները:

    1+
  3. Վերջնահաշվարկը իրենից ներկայացվում է մինչ այդ օրը աշխատած աշխատավարձի վճարում, չօգտագործված արձակուրդայինի վճարում, արձակման նպաստի վճարում և վնասների փոխհատուցում։ Ձեր դեպքում, եթե արձակուրդը լրիվ օգտագործել եք, ապա, եթե ունեք աշխատած օրերի համար վճարվելիք աշխատավարձ, ապա կստանաք այդ աշխատավարձը և արձակման նպաստը։

    1+
  4. Վերջնահաշվարկ վճարում են չօգտագործված արձակութրդային օրերի հաշվին։ Եթե օգտագործել եք հասանելի արձակուրդը, ապա վերջնահաշվարկ չի լինելու:

    1+
  5. Վերջնահաշվարկ կատարվում է այն աշխատակիցների դեպքում, ովքեր ունեն չօգտագործված արձակուրդային օրեր:

    1+
  6. Աշխատանքային օրենսգրքի …, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով … դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ` մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով:

    0
    1. Մերսի շատ պատասխանի համար։ Իսկ գործատուն ունի՞ իրավունք աշխատանքային ժամերը սահմանել ամսական 20 ժամ, իսկ ժամային տարիֆը առանց հարկերի սահմանել մոտ 900 դրամ:
      Չէ ո՞ր օրենքով մինիմալ շաբատական աշխատանքային ժամերը պետք է լինեն 24 ժամից ոչ պակաս:

      0
      1. Այո, իհարկե, կարող է՝ ստույգ հաշվառելով յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը: Մինիմալ շաբաթական աշխատանքային ժամերը ո՞ր հոդվածով է կարգավորվում:

        0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *