Արդյո՞ք գործատուն կարող է ստիպել օգտագործել կուտակված արձակուրդը

Ռոմ․

Բարի օր։ Եթե ես ունեմ կուտակված արձակուրդ 40 օր, ու, եթե ես չեմ ցանկանում օգտագործել՝ գործատուն կարո՞ղ է ստիպել որպեսզի օգտագործեմ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք գործատուն կարող է ստիպել օգտագործել կուտակված արձակուրդը

  1. ԱՕ Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
    3․Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

  2. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՄԱՍԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ և ՄԻԱՑՎԵԼ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ:
    Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

  3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
    Ստիպելով չէ, բայց գործատուին էլ հասկանալ կարելի է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *