Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա.

Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

  1. Եթե նորաբաց կազմակերպություն եք, կարող եք աշխատել միկրոձեռնարկատուրության դաշտում, իսկ եթե արդեն գործող կազմակերպություն եք, ապա, եթե այս տարի Ձեր շրջանառությունը չգերազանցի 24 մլն դրամը, հաջորդ տարի կարող եք հայտարարություն տալ միկրոձեռնարկատեր համարվելու վերաբերյալ և անցնել այդ դաշտ։

  2. Պատվիրատուներին անմիջական վաճառքի իրականացումը կարող է համարվել միկրոձեռնարկության սուբյեկտ մինչև տարեկան 24 մլն շրջանառության շեմը, դա համարվում է պատրաստի սննդի արտադրություն:

  3. Արտադրում եք սնունդ և պատվիրատուներին հասցնում եք անմիջական տարբերակով, ապա կարող եք: Նախապես հայտ ներկայացրեք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *