Արդյո՞ք կատարված ծախսերը նվազեցվելու են շրջանառության հարկից

Arpi.

Խնդրում եմ պատասխանեք` վարում եմ դեղատան և ատամնաբուժարանի հաշվետվություն: Շրջհարկ վճարող են 2-ն էլ: Դեղատան դեպքում շրջարկը 1,5%, քանի որ բոլոր ապրանքները հաշվով եմ ձեռքբերում: Իսկ ատամնաբուժարանի դեպքում, եթե 5% է՝ հաշվով կատարած ծախսերս չեմ նվազեցնելու՞:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

14 thoughts on “Արդյո՞ք կատարված ծախսերը նվազեցվելու են շրջանառության հարկից

  1. Քանի որ ատամնաբուժարանը ծառայության մատուցում է, ծախսերի գծով նվազեցում չի կատարվում, պետք է առանձին հաշվառում տանեք ըստ գործենության տեսակների:

    0
    1. Ալլա ջան, իսկ արտադրության դեպքում հումքի գծով ձեռքբերումները նվազեցվու՞մ են, թե՞ ոչ։

      0
  2. Ծառայությունների մատուցման դեպքում նվազեցվում է միայն ստացված ծառայությունների գումարը /այն դեպքում, երբ որևէ ծառայության միջնորդ եք հանդիսանում/, ատամնաբուժարանի դեպքում կարծում եմ նման դրույթ չկա:

    0
    1. Եթե տարբեր Ա/Ձ-ներ են, ապա ատամնաբուժարանի դեպքում լրացնում եք միայն 5 տոկոսի տողը։

      0
  3. Ատամնաբուժարանի դեպքում կատարած ծախսերի չեք կարող նվազեցնել, նվազեցումներ կարող են կատարվել առևտրի ու հանրային սննդի դեպքում:

    1+
  4. Ատամնաբուժարանը հանդիսանալով ծառայություն մատուցող` ամեն դեպքում ձեռք է բերում ապրանքներ /բինտ, ցավազրկող, մածուկ և այլն-հիմնավորված ֆակտուրայով/ գործունեություն իրականացնելու համար, հետևաբար դրանք ենթակա են նվազեցման: Հարգելի Արփի, ցանկալի է զանգահարել թեժ գիծ 060544444, քանի որ կարծիքները տարբեր են:

    0
  5. Այո, համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ, ատամնաբուժարանի դեպքում, որը ծառայություն է մատուցում` չեք կարող նվազեցնել, իսկ դեղատունը կատարում է առք և վաճառք, հետևաբար վաճառք 5%, նվազեցում 4%, ոչ պակաս 1.5% պետք է վճարել բյուջե:

    0
  6. Ճիշտ հասկացա, որ ծառայության դեպքում միայն լրացնում եմ տող 16՝ ՀԴՄ գումար: Իսկ, եթե ապրանք եմ ձեռքբերել՝ 5.4 չեմ լրացնու՞մ:

    0
    1. Ոչ, քանի որ երկու դեպքում էլ դա Ձեր հիմնական գործունեությունն է, լրացնում եք տող 5․1։
      Այն դեպքում, երբ ունեք ձեռք բերում՝ լրացնում եք 5․4 տողը /Դեղատան դեպքում, ձեռք բերված ապրանքների արժեքը/:

      0
    2. Հարգելի Արփի. Դեղատան գործունեության մասով լրացնում եք 5. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ բաժինը՝ հաշվի չառնելով ատամնաբուժական գործունեության ծախսերը, իսկ միայն ատամնաբուժական գործունեության եկամուտները լրացնում եք 16-րդ կետում:

      0
  7. Նվազեցնել կարող եք միայն առք ու վաճառքի դեպքում հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ ծսռայություն մատուցելուց ձեռքբերումները չեն նվազեցվում։

    0
  8. Իսկ ձեռքբերված ապրանքների արժեքը ներառու՞մ է իր մեջ նաև ԱԱՀ, քանի որ դեղորայքը ձեռք եմ բերում ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ։

    0
    1. Այո, հարգելի Արփի: Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 5% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ՆԵՐԱՌՅԱԼ` ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ) 4%-ը կազմող գումարի չափով:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *