Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել

Մանե.

Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. “եկամուտը կիսվենք”։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել

  1. Եթե մեր կայքի տեղը գիտեիք՝ ժամանակին հարցնեիք ասեինք՝ ինչ կարգով անեիք գործակցությունը, պետք է պայմանագիր կնքեիք, դրա հիման վրա գործեիք, հիմա հասեք նրան, որ վերահաշվարկ անեք ըստ հավելագների, ոչ թե ելնելով վաճառքի գներից, իսկ ՀԴՄ-ի տուգանքի գումարն էլ պետք է կիսել:

    0
  2. Իրականում շատ խառը պատմություն է ու էստեղ ավելի շատ ներանձնային կոնֆլիկտ է քան հաշվապահական։ Հաշվապահ/ներ/ի պետք էր դիմել գործարքի սկզբից, իսկ հիմա պարզ չէ ձեզանից ով ինչքան է տարել ու ով է ում պարտք մնում կամ մնալու։ Տուգանքը պետք է վճարել, այլապես տույժ է հաշվարկվելու տվյալ իր. անձի կամ Ա/Ձ-ի հաշվով։

    0
  3. 50/50 նշանակում ա վաճառքի գումարից հանել ձեռք բերման գումար, ծախսեր, արդյունքը բաժանե հավասար երկու մասի: Դուք խառը խճճված հաշվարկներ եք արել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *