Արդյո՞ք հասնում է հերթական արձակուրդ

Ֆիրա.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ որպես ուսուցչուհի դպրոցում 2006 թվականից: 19.11.2012 գնացել եմ ֆիզ արձակուրդ, որն ավարտվում է 08.04.2013: Տնօրենն ինձ համոզում է, որ ինձ չի հասնում իմ հերթական 2012-2013 ուս. տարվա արձակուրդը: Ես ուզում եմ իմանալ` հասնու՞մ է արդյոք ինձ իմ հերթական արձակուրդը, եթե այո, ապա քանի՞ օր, եթե ոչ, ապա կպահպանվի՞ այն արդյոք աշխատանքի դուրս գալուց հետո: Դպրոցի հիմնական աշխատողն եմ: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք հասնում է հերթական արձակուրդ

  1. Հարգելի Ֆիրա, բյուլետենը լրանալուց հետո վերադառնալու՞ եք աշխատանքի, թե՞ ուզում եք օգտվել երեխայի խնամքի արձակուրդից: Եթե պատասխանեք հարցիս, ձեզ կբացատրեմ օրենքը:

    1. Ներկա դրությամբ իմ բյուլետենը արդեն լրացել է, և ես ուզում եմ մինչև երեխայի երկու տարին լինել երեխայի խնամքի արձակուրդում, բայց 2015թ. հունվարի 8-ից հաստատ դուրս եմ գալու աշխատանքի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *