Արդյո՞ք հասնում է նպաստ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք հասնում է նպաստ

  1. Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը ավարտվում է մայիսի 31-ին, ապա նպաստ չի հասնում, եթե իհարկե պայմանագիրը բավարարում է աշխատանքային օրենագրքի 95, 111 հոդվածների պահանջներին:

  2. Հարգելիս, զուտ ներքին կարգով, եթե որոշում եք, որ տվյալ անձը աշխատում է և հուլիս ամսվա 12 օրվա համար աշխատավարձ է ձևակերպվում և պայմանագրի ժամկետը երկարացվում է, ապա ֆիզ. հասնում է, իսկ մայիսի 31-ով` ընդամենը 12 օրվա համար, խեղճ աղջկան զրկում եք համ ֆիզից, համ էլ նպաստից, կամ էլ թող այդ աղջիկը բժշկին խնդրի, որ ֆիզը գոնե մայիսի 30-ով տա:

  3. ՀՀ ԱՕ Հոդված 114.
    Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը

    1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
    2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

  4. Համաձայն ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ Կառավարության 14.07.2011 թվականի թիվ 1024-ն որոշման հավելված 2-ի 20-րդ կետի` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանգրով վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության նպաստ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից` մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը ընկած ժամանկահատվածի համար:
    Եթե ցանկանում եք նպաստը վճարել, ապա միանշանակ պետք է պայմանգրի ժամկետը լրանալուն պես երկարաձգել:

  5. Հարգելիներ, խնդրում եմ օգնեք հասկանալ, թե ով պետք է վճարի ֆիզ. արձակուրդի գումարը, դա պետությու՞նն է վճարում, թե՞ ՍՊԸ (ես աշխատում եմ ՍՊԸ-ում), ուզում եմ նաև ժամկետն իմանալ` ինչքա՞ն ժամանակում է փոխանցվում գումարը: Ես ֆիզ. արձակուրդ կգնամ 02.06.2014-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *