Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի.

Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի:
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

  1. Ներկայացված գործունեություների հետ կապված բավարար է ընկերության կնիքը:

    0
  2. Ես ճիշտն ասած չհասկացա՝ ի՞նչ պայմանագրերի մասին է խոսքը գնում։ Եթե առք ու վաճառքի պայմանագիր է, կամ ծառայության մատուցման, ապա միայն տնօրենի ստորագրությունը և կնիքը բավական է, եթե վարձակալության մասին է խոսքը, ապա ցանկալի է նոտարով և պետական գրանցումով։

    0
  3. Վաճառքի գործունեությունը միկրոյի տակ գործել չի թույլատրվում, ոնց կարող եք 2 գործունեություն մեկ հարկման համակարգում գործել: Սովորական գործարար պայմանագրերի համար կնիքը բավարար է:

    0
  4. Կարող եք առաջնորդվել քաղաքացիական օրենսգրքով՝ կախված պայմանագրի տեսակից:
    Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`
    1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.
    2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *