Արդյո՞ք պարտադիր է երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը

Հերմինե.

Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է գործատուի մոտ երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը, օրինակ, հրամաններ, աշխատանքային պայմանագրեր:

Կիսվել՝

8 մեկնաբանություն - “Արդյո՞ք պարտադիր է երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը

  1. Եթե աշխատակցի գործառույթների հետ է կապված, ապա պետք է նաև աշխատակցի ստորագրությունը: Ցանկացած դեպքում ստորագրությունը կարևոր հանգամանք է երկկողմ հարաբերություններում:

  2. Եթե կա կնիք, ապա կիրառեք: Երկկողմ ստորագրությունով կազվմած պայմանագրերի դեպքում անպայման է:

  3. Կնիք ունենալը պարտադիր չէ, սակայն, եթե կազմակերպությունը ունի կնիք, ապա փաստաթղթերը պետք է կնիքի:

  4. Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց, կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

  5. Եթե գոյություն ունի կնիք, ապա փաստաթղթերի կնքելը պարտադիր է գործատուի մոտ երկկողմ ստորագրությունով։

  6. ՀՀ ՔՕ հոդված 296. Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
    ՀՀ ԱՕ հոդված 85. Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:
    Առանց ստորագրության թուղթն անիմաստ է:

  7. Բարև Ձեզ: Եթե գործատուն ունի կնիք, ապա իհարկե պարտադիր է։ Եթե ունի կնիք հետևաբար այդ ստրագրություն պետք է լինի կնիքի հետ համատեղ։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *