Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

Հերմինե.

Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

  1. Համաձայնագրի տիպային օրինակ.

    Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
    Աշխատանքային պայմանագրի լուծման մասին

    “___”Մայիսի 20_թ, ք. Երևան

    “___”ՍՊԸ ի դեմս տնօրեն ___, այսուհետ Գործատու մի կողմից, և քաղաքացի ___ի, այսուհետ Աշխատող մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
    1. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ 20__.թ. մայիսի __-ից լուծում են Գործատուի և Աշխատողի միջև 2010թ. նոյեմբերի 1-ին կնքված N 4 աշխատանքային պայմանագիրը:
    2. Սույն համաձայնագիրը կազմված է 2 օրինակից` մեկը պահպանվում է կազմակերպությունում, իսկ մյուսը տրվում է Աշխատողին: Երկու օրինակն էլ ունեն նույն իրավաբանական ուժը: Սույն համաձայնագիրը համարվում է 2010թ. նոյեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մասը:
    3. Կողմերի ստորագրությունները`

    “___”ՍՊԸ Աշխատող`

    հասցեն`___

    ՀՎՀՀ ___

    Տ Ն Օ Ր Ե Ն` ___

    ____________________ ____________________
    (ստորագրություն) (ստորագրություն)

    Ստացել եմ համաձայնագրի իմ օրինակը ——————————

    0
    1. Ծանուցումը և աշխատանքից ազատման դիմումը բավական է: Ծանուցման ձևը կարող եմ ուղարկել, եթե գրեք ձեր էլ. հասցեն:

      0
  2. Ժողովուրդ, եթե աշխատողը ծանուցել է, 30 օր հետո գործատուն հրաման է տալիս, ազատում, վերջ, համաձայնագիրը 110 հոդվածով է պետք, իսկ T-ի պատասխանը աբսուրդ է, քանի որ ծանուցումն ու դիմումը նույն բանն են:

    0
    1. Ծանուցել դեռ չի նշանակում աշխատանքից ազատվել, քանի որ 2 կողմն էլ կարող են այն ետ վերձնել: Ձեր ասած վերջը դիմում գրելն է, ի դեպ այն գրվում է աշխատանքից ազատման օրը, այլ ոչ թե 30 օր առաջ: Այս ձևով աշխատում եմ 5 տարի և ԱՊՏ-ից դեռ չեմ աբսուրդացվել:

      1+
  3. Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ համաձայնագրերի համարակալման վերաբերյալ: Համաձայնագրերը համարակալվում են յուրաքանչյուր աշխատողի համար առանձին-առանձին, թե՞ բոլորի համար ընդհանուր համարակալում է կատարվում:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *