Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարքը

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: 20 հոգի երեխաներ են հաճախում տարբեր խմբակների: Ամսական վճարը 5 000 դրամ է: ՀԴՄ սարքը պարտադի՞ր է: Միկրոյով է աշխատելու, իսկ հաշիվ ապրանքագիր գիտեմ, որ պարտադիր է դուրս գրել: Կուզեի իմանալ ամեն երեխայի անունով առանձին հաշիվ պիտի՞ դուրս գրեմ, այսինքն՝ 20 հատ հաշիվ, թե՞ այլ տարբերակ կա ես չգիտեմ: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարքը

  1. Այո, պարտադիր է, քանի որ ըստ օրենքի. 1 Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, 2 Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:
    Միայն բանկային փոխանցման դեպքն է, որ ՀԴՄ տալու պահանջ չկա, սակայն այն պետք է ունենաք:

    1. Տիգրան ջան, իսկ հաշիվ դուրս գրելը: Այդ մասին էլ կասե՞ք, խնդրում եմ: 20 երեխային մեկ-մեկ պե՞տք է հաշիվ դուրս գրեմ: Կարծում եմ, եթե ՀԴՄ չունեն, հաշիվը պարտադիր է, այո՞:

      1. Այո, պարտադիր է, 20 երեխային մեկ-մեկ պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք: Այդ դեպքում կարծում եմ ծնողների անունով պետք է գրել, քանի որ վճարողը նրանք են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *