Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը

Վարդան.

Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը

  1. Եթե նկատի ունեք ձեր արտադրած ապրանքները վաճառելուց, և եթե վաճառում եք մանրածախ, այսինքն` ֆիզ. անձանց (սովորական քաղաքացիներին), պետք չէ պայմանագիր, միայն ՀԴՄ կտրոն, եթե ինչ-որ կազմակերպության` հաշիվ-ապրանքագրով և ՀԴՄ կտրոնով: Իսկ եթե գործունեության ոլորտը այնպիսին է, որ պետք է պատվերով աշխատեք, ապա պատվերը կատարելուց առաջ սովորաբար կնքում են պայմանագիր, հետո նոր կատարում են, պատվերը ավարտելուց հետո տալիս են ՀԴՄ կտրոնը և հաշիվ-ֆակտուրան (եթե պատվիրատուն իրավաբանական անձ է կամ ԱՁ):

    0
  2. Դուք օրինական հիմքերով չեք կարող զբաղվել առևտրային գործունեությամբ առանց պետական գրանցման: Այսինքն` դուք պետք է հիմնադրեք անձնական առևտրային կազմակերպություն: Ձեր պայմանների դեպքում ես խորհուրդ կտայի ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

    Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում այն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանվում է կանոնադրությամբ սահմանված մասերի, և հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար, այլ միայն իր ներդրված ավանդի չափով կրում է ընկերության վնասների ռիսկը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *