Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը

  1. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Սույն կետով ներառվում են՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացվել է մինչև միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետը:

  2. Շրջանառությունը գրում եք ստորագրվածի չափով, և, այո, հաջորդ ամսում հաշվանցելու համար մնացած հաշիվները ստորագրում եք այս ամսվա 21-30-ը ընկած ժամանակահատվածում:

    1. Հարգելի Նաիրա.
      ՀՀ ՊԵԿ նախագահի 1 հուլիսի 2019 թ. N 432-Ն հրամանով կատարվել է փոփոխություն.
      Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
      Նախկինում առկա. սույն կետով ներառվում են՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացվել է մինչև միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետը նախադասությունը հանվել է:

  3. Տվյալ ամսի ԱԱՀ հաշվարկի մեջ լրացնում եք ստացված հաշիվների ամբողջ շրջանառությունը և դրանց գծով ամբողջ ԱԱՀ, հաջորդ տողում հետաձգում եք այն ԱԱՀ գումարը, որը չեք ստորագրել, իսկ ստորագրելու ամսաթվով այդ ԱԱՀ գումարները ներառում եք հաշվարկի մեջ որպես ԱԱՀ ավելացում տողում։

  4. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

  5. Տվյալ ամսվա ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացնում եք ստացված հաշիվների ամբողջ շրջանառությունը առանց ԱԱՀ, իսկ [Բ] վանդակում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը, 20-րդ կետի [Բ] վանդակում՝ չստորագրված հաշիվների ԱԱՀ գումարը: Չստորագրված հաշիվների ԱԱՀ գումարը կարտացոլեք այն ամսվա ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետի [Ա] վանդակում, որ ամսում որ կստորագրեք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *