Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Լևոն.

Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

  1. Չէ՞ որ դուք այդ պայմանագրի համար գրանցման հայտ եք ուղարկել, ուստի ամեն ամիս նրա անունը մեխանիկորեն ամփոփ հաշվարկում երևալու է: Դրա համար պարտադիր պետք է ուղարկեք զրոյական:

    0
  2. Հաշվարկի մեջ ընտրում եք քաղաքացիաիրավական պայմանագիր` ծառայությունների մատուցման պայմանագրով, ուղարկում եք զրոյական, հետո վերջում արդեն վճարվող ամբողջ գումարով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *