Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Susanna.

Բարև Ձեզ։ Եթե նախակրթարանի աշխատակցի հետ կնքվել է 1 տարով աշխատանքային պայմանագիր, որը լրանում է օգոստոսի 31-ին և նրան ազատում են աշխատանքից սեպտեմբերի 1-ին, արդյո՞ք նրան պետք է վերջնահաշվարկ վճարել։ Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

  1. Աշխատանքային պայմանագիրը կապ չունի ինչքան ժամանակով է կնքված, այն լուծելիս պարտադիր պետք է կատարել վերջնահաշվարկ։ Կան ԱՕ-ում պայմանագրի լուծման այնպիսի հոդվածներ, որոնց դեպքում նաև վճարվում է արձակման նպաստ։

  2. Այո, պետք է վճարել վերջնահաշվարկ, վերջնահաշվարկը աշխատողի աշխատած օրերի և չօգտագործված արձակուրդի փոխհատուցման գումարն է:

  3. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *