Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Եթե հիշյալ ժամանակահատվածն ավարտվելուց հետո աշխատանքային պայմանագիրը լուծարվի /աշխատակիցը էլ չցանկանա վերադառնալ` ենթադրենք/ վերջնահաշվարկ պե՞տք է վճարվի:

Համաձայն` ԱՕ 130-րդ հոդվածի.

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

marieta
Author: marieta

8 thoughts on “Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

  1. Այո, գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

    0
  2. Եթե աշխատակիցն ունի չօգտագործված արձակուրդի օրեր, անպայման պետք է վճարել վերջնահաշվարկ:

    0
  3. Այո, պետք է կատարվի վերջնահաշվարկ, դա կատարվում է ճշտելու համար, թե’դուք ունեք վճարելիք, թե’ նա:

    0
  4. Բարև Ձեզ: Իհարկե պետք է կատարել վերջնահաշվարկ, քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա ընթացքում աշխատակիցը կուտակել է արձակուրդի օրեր:

    1+
  5. Եթե աշխատակիցը մինչև խնամքի արձակուրդ գնալը ունեցել է իրեն հասանելի արձակուրդի օրեր, ապա իհարկե պետք է ամբողջությամբ իրեն վճարեք։ Իսկ խնամքի արձակուրդի ընթացքում իր համար արձակուրդի օրեր չեն կուտակվում։

    0
  6. Անպայման պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցն ունի չօգտագործված արձակուրդի օրեր: Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը չի համարվում արձակուրդի իրավունք տվող ժամանակահատված:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *