Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Եթե հիշյալ ժամանակահատվածն ավարտվելուց հետո աշխատանքային պայմանագիրը լուծարվի /աշխատակիցը էլ չցանկանա վերադառնալ` ենթադրենք/ վերջնահաշվարկ պե՞տք է վճարվի:

Համաձայն` ԱՕ 130-րդ հոդվածի.

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Мариам Симонян
Мариам Симонян
5 տարի առաջ

Այո, պետք է կատարվի վերջնահաշվարկ:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Այո, գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Եթե աշխատակիցն ունի չօգտագործված արձակուրդի օրեր, անպայման պետք է վճարել վերջնահաշվարկ:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, պետք է կատարվի վերջնահաշվարկ, դա կատարվում է ճշտելու համար, թե’դուք ունեք վճարելիք, թե’ նա:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, պետք է կատարվի վերջնահաշվարկ:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Իհարկե պետք է կատարել վերջնահաշվարկ, քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա ընթացքում աշխատակիցը կուտակել է արձակուրդի օրեր:

Մարինե
Մարինե
5 տարի առաջ

Եթե աշխատակիցը մինչև խնամքի արձակուրդ գնալը ունեցել է իրեն հասանելի արձակուրդի օրեր, ապա իհարկե պետք է ամբողջությամբ իրեն վճարեք։ Իսկ խնամքի արձակուրդի ընթացքում իր համար արձակուրդի օրեր չեն կուտակվում։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Անպայման պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցն ունի չօգտագործված արձակուրդի օրեր: Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը չի համարվում արձակուրդի իրավունք տվող ժամանակահատված: