Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն

Վալոդիա.

Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն

  1. Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

  2. Կոնկրետ տվյալ գործունեությունը ունի պարբերական բնույթ, նախ այն, որ տրվում է մեկից ավելի ժամանակահատվածների, երկրորդն էլ մեկից ավելի ավտոմեքենաներ, սակայն հաշվի առնելով կրկնակի հարկման սկզբունքը, եթե եկամտի վճարման աղբյուրի մոտ պահում է կատարվում հարկի (եկամտահարկի), ապա դա չի կարող դիտվել որպես հարկման ենթակա գործունեություն, ուստի և ձեռնարկատիրական գործունեություն:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *