Արդյո՞ք տրվում է հրաման

Անի.

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Արդյո՞ք տրվում է հրաման

  1. Հրաման չի տրվում, բայց պարտադիր կազմվում է քաղաքացիաիրավական պայմանագիր։

  2. Ոչ, պայմանագիրը արդեն կարգավորում է այդ հարցը, պայմանագրի ժամկետը լրանալուց հետ կազմվում է հանձնման-ընդունման ակտ և վերջ:

  3. Ոչ, կազմվում և կնքվում է պայմանագիր, որով այդ հարաբերությունների վերաբերյալ բոլոր հարցերը ամրագրվում են:

  4. Հրաման տրվում է միայն վարձու աշխատողի հետ պայմանագիր կնքելիս, իսկ քաղիրավական պայմանագրի դեպքում հրաման չի տրվում։

  5. Կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր, և հարկային գրանցման հայտ ուղարկեք, աշխատանքային հարաբերությունները կընտրեք քաղիրավական, որ ժամերի քանակը պարտադիր չլինի գրանցել։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *