Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Անի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է 1 տարի 6 ամիս և նոր պետք է առաջին անգամ գնա արձակուրդ (իր ցանկությամբ է արձակուրդն ուշ տրամադրվել): Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

  1. ԱՕ Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
    1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
    2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
    Ձեր դեպքում խախտում չկա, Դուք տրամադրում եք 1 տարվա համար նախատեսված արձակուրդը։

  2. Ոչ մի խախտում չկա, ավելին՝ այս տարի կարող է ևս մեկ անգամ էլ օգտվել, բացի այդ կան նաև արձակուրդը հաջորդող տարի տեղափոխելու դրույթներ:

  3. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *