Արդյո՞ք խախտում է համարվում

Նանուլ.

Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

12 thoughts on “Արդյո՞ք խախտում է համարվում

  1. Բարև, Նանուլ։ Այո, համաձայն ԱՕ-ի 146 հոդվածի,ըստ որի, շաբաթ օրը աշխատողին աշխատանքի ներգրավելուց, առավելագույն ժամանակը, որի ընթացքում աշխատողը կարող է գտնվել աշխատանքի վայրում, չպետք է գերազանցի 4 ժամը։

    0
  2. Հարգելի Նանուլ, 48 ժամ աշխատանքային ռեժիմ իրավունք ունեն պահել միայն որոշ ոլորտի կազմակերպություններ, որոնց ցանկը բերվում է ԱՕ 139 հոդվածում, մնացած բոլոր կազմակերպությունների համար գործում է 40-ժամյա աշխատանքային շաբաթ: Նշեմ նաև, որ օգոստոսի 7-ից ՀՀ աշխատողները անցել են 5-օրյա աշխատանքային շաբաթի /բացի հանրակրթական դպրոցներից/, այսինքն կազմակերպությունները կարող են աշխատել 7 օր, սակայն յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի մաքսիմում 5 օր շաբաթվա կտրվածքով /ընդ որում 2 հանգստյան օրերը պետք է հաջորդեն միմյանց/:
    Ձեր նշած տարբերակը այժմ արդեն համարվում է ԱՕ խախտում: 😉

    0
  3. Օրենքի փոփոխությունները արվել են նաև նրա համար, որպիսի գործատուները նոր աշխատողներ ընդունեն աշխատանքի:

    0
  4. Բայց կազմակերպությունը նորաբաց է և այդքան եկամուտ չունի ,որ իրեն թույլ տա շատ աշխատողներ պահել, և հետո այդ աշխատողները հասցնում են կատարել իրենց աշխատանքը: Խնդրում եմ , եթե կարելի է ավելի հստակ պատասխան տաք իմ հարցին դա շատ կարևոր է:

    0
  5. Նանուլ պետք է ընտրեք կամ պատասխանատվության պետք է ենթարկվեք, կամ ընդունեք մեկին, որոշումը Ձերն է:

    0
  6. Հարգելի Albert,
    Խնդրում եմ գրեք և մեկնաբանեք ԱՕ 146-րդ հոդվածը:
    Նախապես շնորհակալություն:

    0
  7. Այո Արթուր, ինձ համար էլ շատ հետաքրքիր կլինի Ալբերտի մեկնաբանությունը, քանի որ վերը գրված մեկնաբանությունը առավել քան հետաքրքիր էր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *