Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է

  1. Բարև Արփինե: Եթե պետք է հաշվես ֆիզ արցակուրդ, ապա պետք է հետ հաշվարկ անես 3 ամիս, այսինքն 3 ամսվա լրիվ աշխատավարձ, ապա բաժանես ամսվա օրերի թվի վրա, կստանաս միջին օրական աշխատավարձ, ֆիզ արձակուրդ տրվում է 2 ամիս հետ ծննդյան, 2 ամիս ծննդյան, ընդհանուր 140 օր, քո ստացված թիվը բազմապատկում 140-ով, կստանաս քո բուլետենը, օր.150,000*3/92=4890*140=684.000

    0
  2. Հարգելի Սոնյա, եթե նայեք ՀՀ օրենքը ժամանակավոր անաշխատունակության մասին, ապա կտեսնեք, որ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *