Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

8 մեկնաբանություն - “Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

  1. Եթե մատակարարվել է գիշերը՝ նշանակում է ինչ որ մեկը այն բաց է թողել, և նույնիսկ ինքն էլ մատակարել է, այսպիսով դա լինի տնօրեն, թե ուրիշ աշխատող, պետք է հաշվարկել գիշերային հավելում: Մի քիչ ռեալ չէ Ձեր գրվածը, որ աշխատող է միայն տնօրենը:

  2. Այո, մեկ երկու հազվադեպ դեպքերում կարելի է գիշերային հավելում չվճարել աշխատողին: Բայց ոչ ավելի քան ասենք 22,15 ու հետոն:

  3. Տնօրենի աշխատաժամանակը համարվում է չնորմավորված, ուստի նա կարող է աշխատել նաև աշխատանքային ժամից հետո։ Գիշերային հավելում չեք վճարելու։

  4. Կարինե ջան, իսկ կա իրավական ակտ, որ կարո՞ղ ենք առաջնորդվել այդ ակտով:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *