Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տարեկան շահութահարկի հաշվարկը 0 է կամ բացասական, այդ դեպքում շահութահարկ վճարելու՞ ենք: ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

    1. ՍՊԸ-ն մի քանի տարի նորմալ գործել է, 2019թ. աշխատել է, վերջում է դադարեցվել: Ալլա ջան, կներեք, բայց բացվելն ու փակվելը կապ ունի՞ շահութահարկի վճարի հետ, եթե գործող կազմակերպություն է եղել, ուղղակի հին օրենսգրքով 1 % վճարվում էր:

      0
  1. Եթե ՍՊԸ-ն գործել է 2019թ. ընթացքում ընդհանուր հարկման դաշտում, պետք է վճարված լինեին շահութահարկի կանխավճարներ՝ 20 %-ի չափով, կամ այլընտրանքային տարբերակը ընտրած լինելու դեպքում՝ 2 %-ի չափով (ավելի մանրամասն կարդացեք ՀՕ Հոդված 135. Շահութահարկի կանխավճարները):
    Շահութահարկը վճարվում է հարկվող շահույթից, եթե չունեք շահույթ կամ վնասով եք աշխատել, շահութահարկ չեք վճարում:
    Անկախ նրանից, որ 2019թ. վերջում դադարեցրել եք գործունեությունը, շահութահարկի հաշվարկ 2019թ. համար պետք է ներկայացնեք մինչև 2020թ. ապրիլի 20-ը:

    0
  2. Վնասով աշխատելու դեպքում շահութաահարկի հաշվարկի ո՞ր տողում ենք լրացնում վնասը։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *