Արտասահմանյան գործուղումների ժամանակ

Հայկ.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ հուշել,արտասահմանյան գործուղումների ժամանակ ինչպիսի՞ փաստաթղթեր են կազմվում:Ի՞նչ փաստաթղթեր են պետք այդպիսի գործուղումները ձևակերպելու համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Արտասահմանյան գործուղումների ժամանակ

  1. Հարգելի Հայկ, անհրաժեշտ է գրել հրաման գործուղման թերթիկ և ճշտել` որ երկիր է գնում և որքան օրապահիկ է հասնում ըստ կառավարության որոշման:

    0
  2. Հարգելի Հայկ, իմ կարծիքով անհրաժեշտ է տալ գործուղման հրաման,գրել գործուղման
    թերթիկ և ըստ կառավարության որոշման կախված երկրից,տալ օրապահիկ;

    0
  3. Բոլոր այն վճարումները որոնք կատարում եք այդ գործուղման համար: Լինի դա ավիատոմսը, վիզայի ստացման համար վճարված գումար, հյուրանոցի հաշիվ եւ այլն

    0
  4. Ես գործուղման հրաման գրել եմ, բայց հստակ չի,թե ինչքան է տևելու գործուղումը, և մի բան ել, գործուղման թերթիկը պետք է լինի երևի օտար լեզվով:

    0
  5. Ժաննայի պատասխանին համակածիք եմ,լեզուն`կարելի է ընտրել`անգլերենը, իսկ եթե ՌԴ է գործուղվում,կարելի է լրացնել ռուսերեն,լեզվի մասին օրենքի պահանջները չես խախտի,իսկ գործուղման ժամկետը կարելի է երկարացնել հետո,անհրաժեշտության դեպքում և ուղարկել հեռագիր:Հնարավոր է նաև ընտրել այլ տարբերակ:Դա իմ կարծիքն է:

    0
  6. Ես օրապահիկն վճարել եմ գործուղման մեկնելուց 1 օռ առաջ:իսկ վերադառնալուց հետո եթե բերի գիշերավարձի փաստաթղթեր կվճարեմ համապատասխան սահմանափակումների,իսկ եթե չբերի կվճարեմ համապատասխան օրապահիկի 70տոկոսն .ճիշտեմ արդյոք վարվում:
    իսկ գործուղման թերթիկն ինձ ով կարող է ուղղարկել
    Կանխավ շնորհակալություն:

    0
  7. Սոնա ջան ճիշտն ասած ինձ նույնպես պետք էր գործուղման թերթիկի ձև, բայց կարդացել եմ ՀՀ կառ. 2005թ. դեկտ. 29-ի N2335-Ն որոման կարգը, որտեղ 3-րդ կետում նշված է, որ օտարերկրյա գործուղումն. ժամանակ գործ. վկայական պետք չէ:

    0
  8. Հարգելիներս, արտերկրյա գործուղման դեպքում ոչ մի օրենսդրական պահանջ գործուղման թերթիկ-վկայական լրացնելու չկա

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *