Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արա.

Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

12 thoughts on “Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

    1. Դուք հաշվետվությունների ձևերից ընտրեք 207 համարը, լրացրեք, ստորագրեք, ուղարկեք: Եթե ՀԴՄ ունեք դրա գործունեությունն էլ դադարեցրեք, իսկ 5 000-ները պետք է վճարեք, դադարեցնելուց հետո միայն չեք վճարում:

      0
  1. Ոչ, չվճարելու համար պետք է գործունեության դադարեցում տայիք։ Եթե չեք տվել՝ բոլոր վճարումները պետք է կատարեք:

    0
  2. Եթե դադարեցման հայտ եք ուղարկել ՊԵԿ, ապա չեք վճարելու, հակառակ դեպքում պարտավոր եք վճարել:

    0
  3. Գործունեության դադարեցումը 24/09-2020-ով եմ տվել, հիմա սպասում եմ, որ ամիսը ավարտվի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղղարկե՞մ զրոյական, այս դեպքում, եթե դիմում գրեմ, որ զրոյական է եղել չեն ազատելու՞ այդ 5 000-ից:

    0
  4. Այդպիսի դիմումի ձև չկա, միայն կարող եք ինչքան հնարավոր է շուտ դադարեցման դիմումը գրեք, որ այդ գումարները չավելանան։

    0
  5. Ոչ, շրջանառության 0-ականը կապ չունի դրա հետ, չմոռանաք նաև ՀԴՄ-ն հաշվառումից հանել /լինելու դեպքում/, որովհետև սպասարկման պարտք է կուտակվելու։

    0
  6. Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
    ա) գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա,
    բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
    Պետք է դիմումը գրեք, որպեսզի գումարներ չավելանան։

    0
  7. Այդպիսի դիմումի ձև չկա, ուղղակի պետք է հայտարարություն տաք որոշակի կամ անորոշ ժամկետով դադարացնելու մասին։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոս, սեպտեմբեր ամիսների հարկերին՝ պետք է մուծեք, որ տույժ չգա։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *