Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ

Արսեն.

Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ

  1. Ատամնատեխնիկական ծառայությունները չեն կարող միկրոձեռնարկատիրության համակարգում գործել, օրենքով չի թույլատրվում: Այո, որպես Ա/Ձ պետք է գրանցվեք:
    Աշխատելու եք շրջհարկի համակարգով, սոց. վճարներ և հարկեր վճարելու եք թե՛ Ձեր, թե՛ աշխատողի համար առանձին վերցրած: ՀԴՄ սարք պետք է գնեք, անգամ եթե անկանխիկ կամ փոխանցումով աշխատեք:

  2. Միկրոյով չեք կարող աշխատել, պետք է աշխատեք շրջ․ հարկով։ ՀԴՄ պարտադիր պետք է ունենալ, հաշվետվություններից՝ աշխատողի մասով եկամտայինի հաշվետվություն ամսական իսկ շրջանառությունը՝ եռամսյակային 5%:
    Վճարելու եք եկամտային, որը մինիմալ Ա/Վ դեպքում 21 000-ի սահմաններում է, սոց. վճար 2,5% /եթե կհանդիսանա վճարող/, 1 000 դրոշմանիշային վճար։ Ա/Ձ մասով ամսական 10․000 և միանվագ 12․000 տարվա դրոշմանիշային վճարը։
    և տարեկան հաշվետվություն 2 հատ Ա/Ձ եկամտի մասով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *