Առցանց առևտրով զբաղվելու համար

Ալինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք:
Այո, պարտադիր է, թեկուզև անկանխիկ եք ստանալու գումարները:
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը:
2.1 Այո, կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով տարեկան շրջանառությունը, եթե անկանխիկ եք աշխատելու, իսկ ձեր իմացած հաշիվ ապրանքագրերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: 2.2 Անհասկանալի է ի՞նչ նկատի ունեք ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը, ու՞մ կողմից ստուգման մասին նկատի ունեք:

Karine

Եթե զարդը վաճառելու եք նաև սոց. հարթակներում, ապա նույնպես ՀԴՄ կտրոն տրամադրեք։

Ալլա

Հիմա գործելու է նաև էլեկտրոնային ՀԴՄ հատուկ էլեկտրոնային առևտրի համար։