Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

Արաքսյա.

Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

17 thoughts on “Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

  1. Կարող եք այստեղ ներկայացնել գործունեության դադարեցման դիմում՝ 207. Հայտարարություն՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին, իսկ այստեղ՝ գրանցել նոր ԱՁ։

    1. Շնորհակալ եմ շատ պատասխանի համար, հարգելի Ալլա։ Դուք կարո՞ղ եք ինձ Ձեր էլ. փոստը տալ, մի քանի հարցեր կցանկանայի պարզաբանել Ձեզ հետ։ Նախապես շնորհակալություն։

  2. Ինչու՞ եք լուծարում կամ գործունեության կասեցման հայտարարություն ներկայացրեք կամ, եթե ցանկանում եք անցնել շրջ․ հարկի, ապա ներկայացրեք ձև 216-ը։ Լուծարումը տևում է մի 2 ամիս:

    1. Հարգելի Տիգրան, իմ ունեցած տեղեկություններով (չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ), եթե 20 օրվա ընթացքում չեք ուղարկում հայտարարագիր, ապա այլևս այլ բան փորձելու իմաստ չկա։ Պետք է սպասել հաջորդ տարվան և ուղարկել հայտարարագիր մինչև փետրվարի 20-ը։ Ձեր ասած ձևը ուղարկելու դեպքում իրատեսական կլինի՞ շրջանառության հարկի դաշտ տեղափոխվելը։

      1. Դա հենց դրա համար է, երբ չեք ներկայացրել հայտարարություն ու ավտոմատ հայտնվել եք ԱԱՀ դաշտում:

        1. Տիգրան ջան, իսկ եթե աշխատանքս ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության հետ է, ապա ի՞նչ խորհուրդ կտաք։ Ճիշտ չի՞ լինի արդյոք հենց ԱԱՀ դաշտում մնալ։ Եվ մի հարց էլ. կարո՞ղ եմ արդյոք աշխատել միայն հարկային հաշիվներով, թե՞ պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը։ Ուղղակի աշխատանքը այնպիսի ոլորտում է, որ այստեղ ավելի նախընտրելի է հարկային հաշիվը, քան ՀԴՄ կտրոնը։

          1. Կարող եք աշխատել հարկային հաշիվներով, ՀԴՄ սարք ունենալու պահանջը կասեի՝ այո, պարտադիր ու առավելապես օրենքի ձևական պահանջ է: Հնարավոր է՝ այո, միգուցե ճիշտ է աշխատել ԱԱՀ-ով, եթե նշեիք, ավելի հստակ կասեի: Եթե ներմուծում է, միանշանակ ԱԱՀ-ով աշխատելն ավելի ճիշտ է:

          2. Վառելափայտի առքուվաճառք է Ա/Ձ-ի գործունեությունը։ Վառելափայտի գնումը պետք է կատարվի Անտառտնտեսությունից, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Իրենց համար չկա որևէ տարբերություն, թե ինչ հարկատեսակով կաշխատեմ, բայց ես ինքս ուզում եմ ճիշտ կողմնորոշվել։

        2. Տիգրան, 216 ձևը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու և ԱԱՀ վճարող հաշվառվելու դրույթներին։

          1. Տեսեք, որ սա հենց նման դեպքերի համար է․
            216. ԱԱՀ վճարող չհամարվող ու ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողի՝ հարկային մարմնի կողմից որպես ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառումը չեղյալ համարելու մասին դիմում։

    2. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Իմ դեպքը նման է վերը նշված իրավիճակին։ ԱՁ-ն գրանցվել է մայիսին, բայց մինչև հունիսի 2-ը ոչ մի բան չի արել: Հավանաբար ընկել ենք ԱԱՀ դաշտ: Գործունեությունը կոսմետիկայի վաճառք խանութում, մարզում։ Ուզում էինք աշխատել միկրոյի դաշտում։ Ի՞նչ կարող ենք անել:

  3. Դա առևտուր է, եթե ԱԱՀ-ով են տալիս, ապա այո, ԱԱՀ դաշտում գտնվելը ավելի նախընտրելի կլինի քան շրջհարկը, քանի որ ԱԱՀ-ն լրիվ կկարողանաք հաշվանցել, իսկ շրջհարկի դեպքում միայն ձեռքբերման արժեքի 4 տոկոսը:

    1. Հաշվանցում ասելով՝ նկատի ունեք, որ ապրանքի ձեռք բերման ԱԱՀ հաշվետու ժամանակաշրջանում կարո՞ղ եմ նվազեցնել վճարվող ԱԱՀ-ից։ Թե՞ բացի դա այդ ձեռք բերման ԱԱՀ-ն որոշակի ժամանակ հետո կարող եմ դեբետագրել իմ հաշվին։

      1. Այո, հենց նվազեցումը, երբ ապրանքի ձեռք բերման ԱԱՀ-Ն հաշվետու ժամանակաշրջանում կարող եք նվազեցնել վճարվող ԱԱՀ-ից։

  4. Հարգելի Արաքսյա, չմոռանաք, որ ընդհանուր հարկման դաշտում գործում է նաև շահութահարկ 20 % դրույքաչափով:

  5. Հարգելի Արաքսյա, այս տարի այս ԱՁ-ով աշխատելու դեպքում կաշխատեք բացառապես ԱԱՀ-ով, շահութահարկով՝ անկախ ԱՁ-ն հաշվառումից հանելու և կրկին վերահաշվառվելու հանգամանքից։ 216 հաշվետվաձևատեսակը այս դեպքին չի վերաբերում։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ հարկման ռեժիմի հայտարարության ներկայացման ժամկետները պահպանելու պարտադիր պահանջը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *