Բյուլետենի հաշվարկ

Էլլա.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011թ.-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011թ.-18/04/2012թ.: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Բյուլետենի հաշվարկ

  1. Ֆիզ. արձակուրդի գումարը կազմում է՝ 154 800 դրամ: Ֆիզ. արձակուրդից պահվում է միայն եկամտահարկ, մաքուր գումարը կկազմի 154 430 դրամ:

  2. Գրեթե 2 տարի է աշխատում եմ պետական հաստատությունում: Վերջին մեկ տարվա ընթացքում «կեղտոտ» աշխատավարձս կազմում է 101 000 դրամ, սակայն ունեցել եմ նաև պետական ծրագրերին մասնակցություն, որոնք ինձ բերել են լրացուցիչ եկամուտներ: Մասնավորապես՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել եմ ծրագրեր որոնց «կեղտոտ» գումարը կազմել է 320 000 դրամ, 120 000 դրամ, 670 000 դրամ, ևս մեկ անգամ ստացել եմ նաև 60 000 դրամ պարգևավճար:

    Մարտ ամսից պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, կարո՞ղ եք հաշվել՝ ինչքան է գոնե մոտավոր կազմելու իմ «մաքուր» դեկրետայինը:

    Կանխավ շնորհակալություն:

    1. Եթե բոլոր պարգևավճարները ստացել եք վերջին 12 ամսվա ընթացքում, ապա բոլորը գումարում եք, բաժանում 12-ի, ստանում եք միջին ամսական աշխատավարձ: Ձեր տարբերակում ստացվում է 198 500 դրամ: Սակայն նոր օրենքով հաշվարկման առավելագույն բազան 150 000 դրամ է: Այնպես որ մաքուր դեկրետայինը կկազմի 150 000 դրամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *