Բյուլետենի հաշվարկ

Էմիլի.

Բյուլետեն հաշվարկելիս 12 ամիսների ընդհանուր գումա՞րն է կեղտոտ աշխատավարձը հաշվարկվում, թե՞ բյուլետենի ժամանակ հաշվարկվում է նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

 Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Բյուլետենի ժամանակ հաշվարկվում են նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Անաշխատունակության նպաստի հաշվարկում ներառվում են աշխատողին վճարված աշխատավարձերը, հավելավճարները, հավելումները, պարգևավճարները, արձակուրդային վճարները, նպաստները։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Հաշվարկվում է նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:

Ani
Ani
4 տարի առաջ

Ներեցեք, իսկ հաշվարկելիս անաշխատունակության թերթիկը, քանի՞ տոկոսով է հաշվարկվում, որովհետև կարծես օրենքի մեջ փոփոխություն է եղել:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ
Ի պատասխան  Ani

80% առաջին իսկ օրվանից:

Samvel
Samvel
4 տարի առաջ

gorhovsepyanru93 շնիկ gmail.com