Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա.

Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:

8+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

  1. Այո, բժշկական հաստատության կողմից տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համաձայն, իսկ աշխատողին վճարելու եք աշխատավարձ:

    0
  2. Վիրահատվող ուսուցչուհուն՝ այո, պետք է բյուլետենը վճարվի, իսկ բացակայության հնարավոր ժամկետը մոտավոր հնարավոր է պարզել: Եթե կարող եք նաև համատեղությամբ ապահովեք բաց թողնվող դասերի լրացման հարցը:

    0
  3. Ժամանակով ընդունված ուսուցչուհու համար պետք է գրանցման հայտ ուղարկեք և հաշվարկեք աշխատավարձ, անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում պետք է վճարվի հիվանդության նպաստ` համաձայն օրենքի։

    0
  4. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ գործատուն պարտավորվում է վճարել աշխատողին իր պայմանագրով սահմանված աշխատած աշխատանքի դիմաց։

    0
  5. Այո, հիվանդության թերթիկի հիման վրա պետք է վճարել հիմնական աշխատողին, իսկ փոխարինողին հրամանագրել, կնքել աշխատանքային պայմանագիր և վարձատրել։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *