Գնման ակտերի վերաբերյալ

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում եմ ճշտեք իմացածս գնման ակտերի վերաբերյալ։ 1. Գնման ակտի 20% դրույքաչափը միակողմանի գնման ակտին է չէ՞ վերաբերում և հարկման ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունը կամ ԱՁ-ն են այդ հարկը վճարում։ 2. Երբ միակողմանի գնման ակտով շրջհարկի ռեժիմում կամ միկրոձեռնարկատեր հարկ վճարողը գնում է ապրանք ֆիզիկական անձից, արդյո՞ք ոչ ոքի մոտ 3. Երկկողմանի գնման ակտի դեպքում միայն հարկման ընդհանուր դաշտում գտնվելու դեպքում է առաջանու՞մ 10% եկամտային հարկ, և խնդրում եմ ասեք այս հարկերը, որ համարի հաշվետվության մեջ են լրացվում։ 4. Կարող են արդյո՞ք 2 ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կազմել գնման ակտ և արդյո՞ք կհարկվեն նրանք։

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Գնման ակտերի վերաբերյալ

  1. Եթե դուք հանդիսանում եք հարկային գործակալ, ապա հարկը պետք է գանձեք և վճարեք բյուջե: Այո, 20% միակողմանի և 10% երկկողմանի գնման ակտի դեպքում, շրջհարկի դեպքում` Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: Ֆիզիկական անձինք ազատված են իրենց անձնական գույքի օտարումից հարկեր վճարելու պարտավորությունից բացառությամբ ներմուծման և ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի օտարումից:

    0
  2. 1. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
    Այսինքն` եթե կազմվում է նշված ռեկվիզիտներ պարունակող այլ փաստաթուղթ` 20 տոկոս չի վճարվում:

    0
  3. 1. Գնման ակտի 20% դրույքաչափը միակողմանի գնման ակտին է չէ՞ վերաբերում և հարկման ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունը կամ ԱՁ-ն են այդ հարկը վճարում։ Այո, ճիշտ եք։
    2. Երբ միակողմանի գնման ակտով շրջհարկի ռեժիմում կամ միկրոձեռնարկատեր հարկ վճարողը գնում է ապրանք ֆիզիկական անձից, արդյո՞ք ոչ ոքի մոտ։ Այո, ճիշտ եք։
    3. Երկկողմանի գնման ակտի դեպքում միայն հարկման ընդհանուր դաշտում գտնվելու դեպքում է առաջանու՞մ 10% եկամտային հարկ, և խնդրում եմ ասեք այս հարկերը, որ համարի հաշվետվության մեջ են լրացվում։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ:
    4. Կարող են արդյո՞ք 2 ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կազմել գնման ակտ։ Այո, կարող են, բայց հարկման ենթակա չեն։

    0
    1. Ալլա ջան, շնորհակալ եմ շատ, միայն մի հարց մնաց, այսինքն, երբ միկրոձեռնարկատիրության կամ շրջհարկի համակարգում գործող կազմակերպությունն է գնում կատարում գնման ակտով, տվյալ քաղաքացու մոտ էլ չի՞ առաջանում հարկ վճարելու պարտավոորություն 10 տոկոսի չափով։ Եվ խնդրում եմ ասեք` կազմակերպությունները և ԱՁ-ները այդ հարկը ներկայացնու՞մ են 163 հաշվետվության մեջ, իսկ եթե քաղաքացին է ներկայացնելու՞ 165:

      0
  4. Ոչ , չի առաջանում: Ներկայացնելու եք 189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *